17.09.2024|
16:01
Սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնված, Կիրանցի բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող, կադաստրից վկայական ունեցող ընդհանուր թվով 58 տների, հողերի համար պետական բյուջեից տրվել են դրամական փոխհատուցումներ։ Հայտնի չէ, թե պետբյուջեի ո՞ր հոդվածներով, ի՞նչ սկզբունքով են հատկացվել այդ գումարները, որոշվել գումարների չափերը, դա արվել է կառավարության գաղտնի որոշմամբ։